Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և լուծել տնտեսական խնդիրները, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովին։

«Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ցանկությունը։

Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է, դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ տեսություն և ոչ խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովրդի»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա հավելել է, որ կողմերը հետևողականորեն և անընդհատ աշխատում են «բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանի մարզերում և Հայաստանի մարզերում, գործարար և փորձագիտական համայնքներում, պետական կառույցներում»։

Տեսանյութեր

Լրահոս