ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ չեն ընդունելու, և զենք չեն մատակարարելու. Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գտեք ներքոհիշյալ հարցերի պատասխանները
1. Ինչու՞ է ռուսական զորքը գտնվում Արցախում։
2. Ինչու՞ Ռուսաստանը միջամտեց, կանգնեցրեց 44 օրյա պատերազմը, և չթույլատրեց գրավել ամբողջ Արցախը։
3. Ինչու՞ Թուրքիան չմտավ և չգրավեց ողջ Հայաստանը, հատկապես՝ 2020 թվականին։
4. Ինչպե՞ս, և ով կանգնեցրեց վերջին լայնածավալ հարձակումը։
Փորձեք ինքնուրույն, հստակ ու հիմնավորված պատասխանել այս հարցերին, և բոլորդ կխաղաղվեք։
Մնացածը՝ դիվանագիտություն է, լիրիկա է, կամ ժամավաճառություն։
Եվ վերջում՝ ի հակառակ Հայաստանը «դե յուրե» ներկայացնողների`
ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հենց նոր շատ պարզ անգլերենով հայտարարեց՝
– վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը, և որ իրենք միայն փորձել են աջակցել,
– Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է,
– իրենք զենքով չեն օգնելու,
– ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ չեն ընդունելու, և զենք չեն մատակարարելու,
– իրենք ֆինանսավորում են բացառապես ականազերծման աշխատանքները (իրականում այդ տարածքներն Ադրբեջանում են), բայց, այստեղ շատ ուշադիր՝
– ցանկանում են «դեմոկրատիա», «դեմոկրատիա», «դեմոկրատիա» և «դեմոկրատիա»… ուրիշ ոչինչ…
Դուք ի՞նչ եք ասում»։