Բաժիններ՝

Մաշկաբանը նշել է երիտասարդությունը վերականգնելու ամենաարդյունավետ միջոցը

Վիրաբուժական միջամտությունը երիտասարդությունը վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է, ասում է կոսմետոլոգ-մաշկաբան Նաիլյա Մաքսիմենկոն։ «Вечерняя Москва»-ին տված հարցազրույցում նա պատմել է կոսմետիկ պրոցեդուրաների մասին, որոնք օգնում են թաքցնել արտաքին տեսքի տարիքային փոփոխությունները:

«Այսօր հանրաճանաչ է չեկ-լիֆթինգը՝ էնդոսկոպիկ դեմքի ձգում՝ առանց կտրվածքների»,- ասում է Մաքսիմենկոն: Նրա խոսքով՝ այս պրոցեդուրան հաճախ զուգակցվում է բլեֆարոպլաստիկայի՝ կոպերի ձևի վիրահատական ​​շտկման հետ։

Մաքսիմենկոն հավելել է, որ հայտնիները դիմում են նաև այլ կոսմետիկ պրոցեդուրաների, որոնք կարող են ավելի քիչ նկատելի լինել, բայց օգնում են հասնել ցանկալի արդյունքի։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ GETTY IMAGES

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս