Բաժիններ՝

Սամբիստները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնության երկրորդ օրը պայքարի են դուրս եկել երիտասարդները և մի շարք մեդալներ նվաճել:

Բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:

Բրոնզե մեդալների էլ արժանացել են Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ):

Հայաստանի Մ-22 տղաների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս մարզիկներին:

Նշենք՝ Հայաստանի պատանեկան հավաքականն էլ (տղաներ) զբաղեցրել էր երրորդ տեղը՝ սեպտեմբերի 15-ին նվաճելով 1 ոսկե և 2 արծաթե մեդալ:

Սեպտեմբերի 17-ին և 18-ին մրցագորգ դուրս կգան մեծահասակների հավաքականները: Հայաստանը մրցավայր է գործուղել 10 մարզիկի և 1 մարզուհու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս