«Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է իրականացնում մեկ այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար չէ». Մաքս Բարսկիխը չեղարկել է Ադրբեջանում սպասվող համերգը

Ադրբեջանցիները սոցիալական տարբեր հարթակներում թիրախավորել են ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխին, որը չեղարկել է Ադրբեջանում կայանալիք համերգը՝ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով:
Բարսկիխը Instagram-ում գրել էր. «Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է իրականացնում մեկ այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար չէ»։

Դրանից հետո ադրբեջանական կայքերը սկսեցին գրել, որ Բարսիկխը աջակցում է հայերին, և որ իբր Ադրբեջանում են են որոշում կայացրել չեղարկել Բարսկիխի համերգը Բաքվում:

ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս