Բաժիններ՝

Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 միլիոն եվրոյով. նա ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստն է

Transfermarkt կայքը 3 միլիոն եվրոյով ավելացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը:

ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է. կայքի նախորդ թարմացման ժամանակ նրա տրանսֆերային արժեքը 6 միլիոն եվրո էր:

Սպերցյանը դարձել է նաև ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը: Նրա տրանսֆերային արժեքը 1 միլիոն եվրոյով գերազանցում է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և ամերիկյան «Կոլամբուս»-ի հարձակվող Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս