Սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Արամ Ա.-ն հայտնաբերվել է Սևանի թերակղզում
Ոստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 10-ին Սևանի թերակղզում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արամ Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: