Արցախին ու բանակցային գործընթացին վերաբերող հարցերով մարդիկ կան, որ չպետք է խոսեն. Ռուբեն Մելքոնյան

«Կարծում եմ՝ մասնագետների խոսքը պետք է լսելի լինի հանրությանը, քանի որ այսօր մեր պետության և հասարակության ամենակարևոր խնդիրներից մեկը տգիտությունն է և փաստերի գլխիվայր ներկայացումը, որը, ցավոք, լինում է ի նպաստ թշնամու։ Այնպես որ, և՛ Ադրբեջանի հետ կապված հարցերում, և՛ արցախյան, և՛ հայ-թուրքական հարցերում ուղղակի մարդիկ ու շրջանակներ կան, որոնք չպետք է խոսեն, նրանք ոչ միայն չեն տիրապետում փաստերին, այլև իրենց ցանկացած խոսքով ու հարցազրույցով նպաստում են թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Կարծես լինեն ադրբեջանական դիվանագիտության սնուցող խողովակները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսին։

Նա հույս հայտնեց, որ հասարակության թեկուզ ոչ մասնագիտական շրջանակները պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է լսել մասնագետներին, այլ ոչ թե մարդկանց, որոնք ճակատագրի հեգնանքով դարձել են իշխանություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930