Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն ու արդարացումները՝ Վլադիվոստոկից

Սպառնալիք կա սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Տեսեք, ճիշտ է, միջազգային հարթակներում Ադրբեջանը հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց երբ օգտագործում է «Արևելյան Զանգեզուր» արտահայտությունը, բնականաբար, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան:

Ընդհանրապես տարբեր կարծիքներ կան, թե սահմանազատումը որ թվականի քարտեզների հիման վրա պետք է լինի: Ասում են՝ 1921, 1923, ասում են 1975, 1969: Մենք ասում ենք, որ սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:

Ադրբեջանական տիրույթում հայտնվում են արտահայտություններ, որ ասենք, այսինչ թվի քարտեզը ցույց է տալիս, որ Զանգեզուրը ապօրինի տրվել է Հայաստանին, թե ինչ-որ բնակավայրեր ապօրինի տրվել են Հայաստանին: Սա դեստրուկտիվ մոտեցում է, բայց նաև բացահայտում է ներքին սպառնալիքներն ու նկրտումները, որ ունի Ադրբեջանը: Մենք պետք է առաջ գնանք և կարողանանք լուծել դեմարկացիայի, դելիմիտիցիայի հարցը, կարողանանք լուծում գտնել ԼՂ հարցին»,- ասել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս