Նոր մանրամասներ Սոբչակի գաղտնի հարսանիքից (լուսանկարներ)
Ինչպես հայտնի է, փետրվարի 1-ին հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն ամուսնացել էր Մաքսիմ Վիտորգանի հետ: Քանի որ զույգն ամուսնացել էր գաղտնի, իրադարձության հետ կապված մանրամասները միայն հիմա են հայտնի դառնում:
«Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Սոբչակի մայրը պատմել է, որ աղջկա հարսանիքի մասին իմացել է մեկ ամիս առաջ, բայց լուրը գաղտնի է պահել: ԶԱԳՍ-ում ներկա են եղել միայն զույգն ու նրանց ծնողները:
«Որոշումն արագ չի կայացվել: Զույգի հարազատներն ու ընկերները որոշման մասին իմացել են շուրջ մեկ ամիս առաջ: Քսենյան ցանկանում էր, որ դա լիներ իր և ոչ թե՝ պապարացիների տոնը: Ես՝ որպես մայր, ընդունում եմ նրա ցանկացած որոշում: Միայն թե Քսենյայի համար ամեն ինչ լավ լինի»,- պատմել է հեռուստահաղորդավարուհու մայրը:
Հարսանյաց արարողությունը զույգը նշել է «Фитиль» ռեստորանում: Արարողության ավարտին արդեն ռեստորանի տարածքում նորապսակներին սպասել են եղել բազմաթիվ լուսանկարիչներ: Նրանց ուշադրությունը շեղելու համար սրահից դուրս է եկել Քսենյային նման մի աղջիկ: Մինչ պապարացիները լուսանկարել են նրան, Քսենյան ամուսնու հետ դուրս է եկել հետնամուտքից ու հեռացել տարածքից: