ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Թերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե, ինձ էլ են հարցաքննել, եւ ցանկանում եմ ասել, որ ես այնտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր եւ իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, եւ դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների եւ ռազմական կառավարման մարմիների վրա է»:
Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»: