ԱՄՆ-ում մահացել է կապկի ծաղկով վարակված առաջին հիվանդը
ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին: Այս մասին հայտնել են տեղի առողջապահության վարչությունից:
Վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր, Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։
«Գործը հետաքննվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է ունեցել կապկի ծաղիկը քաղաքացու մահվան մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Տեխասի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները նշում են, որ սա նահանգում նման առաջին դեպքն է: