Արձինբան աբխազական ազգային հագուստ է նվիրել Սոլովյովին

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դե ֆակտո ԱԳ նախարար Ինալ Արձինբան ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին աբխազական ազգային հագուստ՝ Ակաբա է նվիրել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հատկանշական է, որ Սոլովյովի հեռուստաշոուի հաճախակի հյուրերն են Ինալ Արձինբան և աբխազ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սոլովյովը, Ռուսաստանի կառավարության այլ լրագրողների հետ միասին, Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո Եվրամիության կողմից պատժամիջոցների ենթարկվածների թվում է՝ Ռուսաստանի կառավարության քաղաքականությունը խթանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս