Կիևում թուրք դեսպանը կանչվել է Ուկրաիանայի ԱԳՆ

Ուկրաիանայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաիանայի արտգործնախարարությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել էր Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել Բոսֆորի նեղուցը: Նշվում է, Ռուսաստան ուղևորվող նավի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ:

Կիևը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր 2022թ-ի փետրվարի 28-ին ստանձնած պարտականություններին՝ ռուսական ռազմանավերին թույլ չտալով անցնել սևծովյան նեղուցները «ռուս-ուկրաինական պատերազմի» պայմաններում:

Ուկրաինական կողմը թուրք դեսպանին հիշեցրել է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների մասին՝ տեղի ունեցածը որակելով որպես նեղուցներով նավերի անցուդաևձը կարգավորող նշյալ կոնվենցիայի դրույթների խախտում:

Տեսանյութեր

Լրահոս