Բաժիններ՝

Մեր կրոնը սերն է

– Մերը կրոնների կրոնն է, հայտնության կրոն է՝ իսկական, անսուտ,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Այն ճշմարիտ կրոնն է։ Մյուսները մարդկային են, փուչ։ Նրանք անհաղորդ են Սուրբ Երրորդության վսեմությանը։ Նրանք չգիտեն, որ մեր նպատակը, մեր կոչումը ըստ շնորհի աստվածներ դառնալն է, աստվածնմանությունը, միավորումը Նրան ու միմյանց։

Մյուս կրոնները չգիտեն այս ամենը։ Մեր կրոնի վերջնանպատակը բոլորի միավորումն է։ Դրանում է Քրիստոսի առաքելության կատարումը։ Մեր կրոնը սերն է, աստվածային նախանձախնդրությունը, ոգեշնչումը, աստվածայինի տենչը։ Այդ ամենը դրված է մեր ներսում։ Դրան հասնելը մեր հոգու բնական պահանջն է։

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930