Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի վարժանքները
Օգոստոսի 29-ին Էստոնիայում սկսվել են Գերմանիայի եւ Իսպանիայի ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքները ՆԱՏՕ-ի գործունեության շրջանակներում. դրանք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 4-ը, հաղորդել է Postimees թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Գերմանիայի եւ Իսպանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները «հանրապետության երկնքում կանցկացնեն մի շարք վարժական թռիչքներ փոքր բարձրություններում»:
Վարժանքների աշխարհագրությունն ընդգրկում է երկրի արեւելյան, հարավային եւ կենտրոնական մասերը, ըստ որում օդանավերը «152 մետրից ցած չեն իջնի», նշում է թերթը: Ռազմական վարժական միջոցառումների ավարտը պլանավորված է կիրակի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կեսօրին: Ինչպես նշում է Postimees-ը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերը պարեկում են Էստոնիայի օդային տարածությունը 2004 թվականից: Դաշինքի կործանիչները տեղակայված են Շյաուլյայի (Լիտվա) եւ Էմարիի (Էստոնիա) ավիաբազաներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: