ԱՆ-ը ուսումնասիրում է Մեղրաձորում ոսկու կորզման արտադրամասի փաստաթղթերը
ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ ուսումնասիրում է Մեղրաձոր գյուղում ոսկու կորզման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով`բնապահպանության նախարարությունը մի քանի օր առաջ է տրամադրել փաստաթղթերը. ԱՆ-ը այժմ ուսումնասիրում է արտադրամասին նախագծային փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Մեղրաձոր գյուղի բնակիչներն ու «Մեղրաձորում ոչ ցիանիդին» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց: Բնակիչների նամակում ասվում ր, որ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության կողմից արտադրամասի կառուցումը Մեղրաձոր գյուղը էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգի առաջ կկանգնեցնի: