Ամերիկացի փորձագետն այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին
Ամերիկացի բժշկական փորձագետ Էրիկ Գոլդսմիթը «Վիվամեդ» կլինիկա է այցելել Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու նպատակով։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին նա մեկնաբանություն չի տվել։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով, առաջիկա ժամերին Վրաստան կժամանի նաև շվեյցարացի փորձագետ, իսկ առաջիկա օրերին երկիր կայցելեն ևս երկու ամերիկացի բժիշկ փորձագետներ։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործակալությունը թույլ է տվել երկու փորձագետ բժիշկների տեսակցությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։