Բաժիններ՝

Թալիբները Պակիստանից պահանջել են փակել օդային տարածությունն ամերիկյան անօդաչուների համար

«Թալիբան» շարժման կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բալիբա Մոհամադ Յակուբը Պակիստանին մեղադրել է այն բանում, որ նա ամերիկյան անօդաչուներին թույլ է տալիս օգտագործել Պակիստանի օդային տարածությունն Աֆղանստան թափանցելու եւ հարվածներ հասցնելու համար: Այդ մասին հաղորդել է The Hill հրատարակությունը:

«Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ անօդաչուները Պակիստանի տարածքով թափանցում են Աֆղանստան, նրանք օգտագործում են Պակիստանի օդային տարածությունը: Մենք Պակիստանից խնդրում ենք մեր դեմ չօգտագործել իր օդային տարածությունը»,-Յակուբը լրագրողներին հայտարարել է Քաբուլում անցկացված մամուլի ասուլիսում: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ պնդումները, նշելով, որ «խորը մտահոգված է «անհիմն ենթադրությունների» առնչությամբ:

«Որեւէ ապացույցի բացակայությամբ, ինչպես ընդունել է Աֆղանստանի նախարարն ինքը, նման ենթադրական պնդումները խորը ափսոսանք են առաջացնում եւ մարտահրավեր նետում պատասխանատու դիվանագիտական գործելակերպի նորմերին»,-ասվում է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Իսլամաբադում նույնպես կոչ են արել Քաբուլին՝ թույլ չտալ Աֆղանստանի տարածքն օգտագործել «որեւէ երկրի դեմ ահաբեկչական գործունեության համար», գրում է The Hill-ը: Թերթը հիշեցրել է, որ անցած ամսին Քաբուլին հասցրած ամերիկյան անօդաչուի հարվածի հետեւանքով սպանվել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Այման ազ Զավահիրին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս