ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար

ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։ Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար նախատեսվում է տրամադրել առնվազն 60 մլն դոլար:

«Նախատեսվում է նաև 2 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար։ Հանձնաժողովը մտահոգված է հումանիտար հարցերի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով՝ բնակարանային, սննդի, անվտանգության, ջրային, սանիտարական, առողջապահության և այլ ոլորտներում»,- ասված է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս