Բաժիններ՝

Մի քանի սովորություններ, որոնք կնվազեցնեն արյան մեջ շաքարի մակարդակը

Ֆիզիկական վարժությունները, մանրաթելերով հարուստ մթերքները և պրոբիոտիկները կարող են օգնել նվազեցնելու արյան մեջ շաքարի մակարդակը, ասել է բույժքույր Շոն Մարչեզեն,ով 15 տարի աշխատել է քաղցկեղով հիվանդների հետ, ըստ shantnews-ի՝ նշված է Eat This, Not That-ին տված հարցազրույցում:

«Ժամանակ գտեք սպորտով զբաղվելու, քայլելու, վազելու, մարզադահլիճ այցելելու, հեծանիվ քշելու համար»,- ասել է մասնագետը:
Ի վերջո, նա հորդորել է ուտել պրոբիոտիկներ՝ կենդանի բակտերիաներով սննդամթերք և հավելումներ։ «Գտեք ձեր սննդակարգում պրոբիոտիկներով հարուստ մթերք ավելացնելու միջոց, ինչպիսիք են որոշ յոգուրտներ և պանիրներ, կիմչի, թթու կաղամբ, մրգեր և բանջարեղեն, հատիկեղեն», – եզրափակել է նա:

Մարչեզեն նշել է, որ օրգանիզմն օգտագործում է գլյուկոզան որպես էներգիայի աղբյուր, ուստի կանոնավոր վարժությունները՝ քայլելը, ծանրամարտը, հեծանվավազքը կամ լողը, պահպանում են արյան մեջ շաքարի առողջ մակարդակը և օգնում կանխել շաքարախտի զարգացումը: Բացի այդ, ըստ նրա, կարևոր է բջջանյութով հարուստ մթերքներ օգտագործել։ «Բջջանյութը դանդաղեցնում է շաքարի կլանման և ածխաջրերի մարսման արագությունը: Սա նվազեցնում է ուտելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վտանգը»,- ասել է նա:

Սննդի չափաբաժինները, բացատրել է մասնագետը, ավելի լավ է նվազեցնել, քանի որ մեծաքանակ սնունդը կարող է արյան շաքարը բարձրացնել: Նա նաև խորհուրդ է տվել նվազեցնել սննդակարգում ածխաջրերի քանակը և, մասնավորապես, օսլա պարունակող մթերքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս