Բաժիններ՝

Բերգմանը, Ֆելլինին, Տարկովսկին և այլք՝ Անտոնիոնիի մասին

Ինչպես են հայտնի ռեժիսորները գնահատում իրենց նախորդներին և ժամանակակիցներին:

Միքելանջելո Անտոնիոնիի մասին

Ինգմար Բերգմանը չի սիրել Անտոնիոնիին ֆիլմերը: Այնուամենայնիվ, «Ֆոտոընդարձակումը» և «Գիշերը» նա համարում էր բարձր կարգի գլուխգործոցներ (բայց անտեսում էր մյուս աշխատանքները): Ավելի ուշ, նա ասել է. «Տարօրինակ է, որ հիմա, երբ ես Անտոնիոնիին անձամբ եմ ճանաչում, նրա ֆիլմերն ինձ ավելի շատ են հիացնում: Ես հանկարծ հասկացա, թե ինչ է նա անում: Հասկացա, որ այն, թե ինչպես է նա մտածում, նրա տեսակետը, անձնական պահվածքը տարբերվում են նրա ռեժիսուրայից»: Բերգմանը և Անտոնիոնին մահացել են նույն օրը:

Ֆեդերիկո Ֆելլինի. «Ես հարգում եմ նրան անկախության, մոլեռանդ ամբողջականության և փոխզիջումների գնալուց հրաժարվելու համար: Նա նկարիչ է, ով գիտի՝ ինչ է ցանկանում ասել, և դա բավական է»:

Կարդացեք նաև

Անդրեյ Տարկովսկի. «Անտոնիոնին մեծ տպավորություն է թողել ինձ վրա, հատկապես նրա «Արկածը»: Ավելի ուշ ես հասկացա, որ ֆիլմում գործողությունը կարող է պայմանական լինել: Անտոնիոնիի ֆիլմերում սովորական իմաստով գործողություն չկա: Բայց հենց դա է նրա համար գործողությունը»:

Ալֆրեդ Հիչքոքը մի անգամ նշել է. «Այս իտալացին սկսում է անհանգստացնել ինձ»:

Մարտին Սկորսեզե. «Անտոնիոնին ֆիլմը փոխեց կինոյի և շրջապատող աշխարհի նկատմամբ իմ մոտեցումը, երկուսն էլ հանկարծ դարձան անսահման: Ինձ հիացրել են «Արկածը» և նրա հաջորդ ֆիլմերը. ընդունված կանոնների համաձայն դրանք թերի են: Դրանք գաղտնիքներ ունեն: Գաղտնիքը նրանում է՝ ով ենք մենք, ով ենք մենք մեկս մյուսի համար և ժամանակի մեջ: Անտոնիոնին նայել է ուղիղ մարդկային հոգու մեջ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս