«Ոչնչացնում են պետությունը մեր աչքի առաջ. միավորվեք, այս խմբակը պիտի հեռանա». Մերուժան Տեր-Գուլանյան

«Այս ամենագեշ մորեխների տարմը (տարմ, խումբ.- Ն․ Խ․) եկան և ի՞նչ արեցին Հայաստան հայրենիքը»,- ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը այսօր Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին։

Նրա խոսքով՝ այսօր վտանգված է պետությունը, փոխարենը՝ մարդիկ զբաղված են սոցիալական ցանցերում գրառումներ կատարելով․

«Ինչո՞վ են զբաղված բոլոր կուսակցությունները։ Փոքր կուսակցական խնդիրներ են դնում և դուրս չեն գալիս։ Միավորվե՛ք, սկզբունքորեն կարևոր չէ, թե ով է առաջնորդը։ Սրանք եկան և ի՞նչ արեցին, առաջին բանը՝ ոչնչացնել ամեն ինչ, ինչի մեջ հայ բառը կա։ Հիշեք՝ ի՞նչ էր կատարվում՝ հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն, Վեհափառ հայրապետին քաշքշել, վիրավորել, սրբապղծել Հայ Առաքելական եկեղեցին․․․ Ամեն ինչ, ինչ հայկական էր, ոչնչացնել, որպեսզի ժողովուրդը վերածվեր նախիրի։ Այդ նախիրը ղեկավարելը հեշտ է, մի հովիվն էլ կարող է ղեկավարել։ Մենք բոլորս ենք մեղավոր, որ հանդուրժեցինք․․․  Իրենք պետք է գնան, և մենք պետք է անենք դա, մենք՝ Գերագույն խորհրդի պատգամավորներս, ովքեր հռչակեցին ՀՀ անկախությունը։ Այս իշխանություններն անկախությունը ոչնչացնում են, մենք տե՞ր ենք մեր անկախությանը։ Պետք է հեռանա այս խմբակը։ Հայաստանի Հանրապետությունը քանի դեռ վերջնականապես չի ոչնչացել, չի դառել Թուրքիայի վիլայեթ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս