«Էդգարի՝ օգոստոսի 23-ին հրավիրած քաղաքական ակցիային ու հավաքին ես նույնպես մասնակցելու եմ՝ ընտանիքիս հետ միասին»․ Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդգար Ղազարյանին ճանաչում եմ վաղուց: Պարկեշտ, ազնիվ ու ազնվական մարդ, ճշտախոս, մեծ ինտելեկտի ու փորձի տեր, ազգային ու պետական պատկառելի կենսագրություն ունեցող հայ:

Էդգարի՝ օգոստոսի 23-ին հրավիրած՝ Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված քաղաքական ակցիային ու հավաքին ես նույնպես մասնակցելու եմ՝ ընտանիքիս հետ միասին: Էդգարի ու իմ երեխաների պատկերացրած Հայաստանը նույնն են, ինչ բոլորինս՝ ազատ, անկախ, ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ պետություն:

Հորդորում եմ իմ ընկերներին նույնպես մասնակցել:
Պի՛նդ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031