Թուրքական նոր ավիաընկերություն՝ վրացական ավիաշուկայում
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նոր ավիաընկերություն է գործում՝ թուրքական Southwind Airlines-ը: Տեղեկությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տարածում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի օպերատոր, թուրքական TAV Georgia-ն։
Southwind Airlines-ն արդեն իր առաջին չարտերային չվերթն է իրականացրել Թբիլիսիից Անթալիա:
Southwind Airlines-ը մինչև սեպտեմբերի 25-ը ամեն շաբաթ չարտերային թռիչքներ կիրականացնի դեպի Անթալիա շաբաթական մեկ հաճախականությամբ՝ Airbus 321 ինքնաթիռով։