Ջուր չի լինելու
Վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ի ժամը 15.00-ից մինչև օգոստոսի 22-ի ժամը 24.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն, Խնձորեսկ, Տեղ, Արավուզ, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը:
Գորիս քաղաքում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: