Ռայան Գոսլինգը պատրաստվում է նկարահանվել «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակությունում
Ռայան Գոսլինգը բանակցություններ է վարում Warner Bros.-ի հետ «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակությունում նկարահանելու մասին: Puck առցանց ռեսուրսի աղբյուրները պնդում են, որ դերասանը հետաքրքրված է հայտնի նախագծով և պատրաստ է աշխատել։
1960 թվականին «Օուշենի տասնմեկ ընկերները» գանգստերական ֆիլմը վերանկարահանվել է Սթիվեն Սոդերբերգի կողմից 2000-ականների սկզբին և դրանից հետո ստացել երկու շարունակություն։ Ռեժիսոր Ջեյ Ռոուչը, ամենայն հավանականությամբ, կաշխատի կինոպատմության նոր հատվածի վրա։ Նկարահանումները կսկսվեն 2023 թվականին։
Հայտնի է, որ Ռոուչի ֆիլմում դերերից մեկը կկատարի դերասանուհի Մարգո Ռոբին, ում հետ Ռայան Գոսլինգը ներգրավված է «Բարբի» ֆիլմում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը