Մոսկվան զգուշացրել է իր համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումների մասին
Ռուսաստանի դաշնակիցների և Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների շփումները չպետք է վնասեն Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությանը: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ԱՄՆ հովանու ներքո Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող զորավարժություններին Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցության մասին հարցին:
«Ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնաս հասցնեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը և հակասեն ընդհանուր միավորումների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», – ասել է Նեչաևը: