Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել: Վերջինիս մտերիմ շրջապատից մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա եւ քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն:

«Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Դավթյանի ապագայի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արթուր Դավթյանին, սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031