Վրեժ Մարկոսյանի դրվագով գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի քննի. Գործը մակագրվել է այլ դատավորի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործից անջատված Վրեժ Մարկոսյանի դրվագը դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի քննի։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել՝ Վրեժ Մարկոսյանի մասը մայր գործից անջատելու և առանձին վարույթում քննելու մասին։ Հատկանշական է, որ գործից մաս անջատելուց հետո Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ առանձնացված գործով՝ Վրեժ Մարկոսյանի մասով՝ քննությունը ևս կիրականացնի ինքը և որ առանձացված վարույթ վերամակագրման չի հանձնի, իսկ երկու գործերն իր կողմից քննելը նա մեկնաբանել էր՝ հղում կատարելով ԲԴԽ որոշմանը։

Այդուհանդերձ, գործն անջատումից հետո հանձնվել է վերամակագրման։ Դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ մասը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Նշենք, որ Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031