ԲԴԽ-ն մերժել է դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 11-ին, հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշել է Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: