Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ուկրաինային զենք կմատակարարի «որքան որ պահանջվի». Պենտագոն

ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Լատվիա այցի ընթացքում:

«ԱՄՆ-ը զգալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը: Բայց մենք գրեթե 50 երկրների շարքում ենք, որոնք միասին աշխատում են այն բանի վրա, որպեսզի ռեսուրսներ գտնեն, շարունակեն աջակցություն ցուցաբերել: Մենք տրամադրված ենք օգնել Ուկրաինային, նրան սարքավորում եւ տեխնիկա տրամադրել… տարածքը պաշտպանելու համար… Մենք դա անելու ենք որքան որ պահանջվի»,-ասել է Օսթինը:

Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնի կայքը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ավելի վաղ հայտարարել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը՝ երկարացնելով կիեւյան ռեժիմի հոգեվարքը եւ բազմապատկելով զոհերը:

ՌԴ-ն ավելի վաղ բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Լավրովը նշել է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական նպատակ կդառնան: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու է բացասական հետեւանք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս