Բաժիններ՝

Այս դերասանուհիներին առաջարկել են խաղալ Բրիջիթ Ջոնսի դերը

Մենք անհամբեր սպասում ենք Բրիջիթ Ջոնսի կյանքի և արկածների մասին պատմող ֆիլմի չորրորդ մասին. աղբյուրները հայտնում են, որ շարունակության մեջ վերջապես պարզ կդառնա, թե ով է նրա երեխայի հայրը։ Եվ այս դերում մենք ոչ մեկին չենք պատկերացնում, բացի Ռենե Զելվեգերից. նա է իսկական Բրիջիթը։

Lisa.ru-ն ներկայացնում է դերասանուհիների, ովքեր կարող էին հանդես գալ 2000-ականների ամենասիրելի հերոսուհու դերում:

Հելենա Բոնհեմ Քարթեր

Դուք կզարմանաք, բայց էքստրավագանտ Հելենան այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն էր. նա առաջիններից էր, ում հրավիրեցին Բրիջիթ Ջոնսի դերի համար:

Քարթերը մերժեց առաջարկը, քանի որ նա արդեն համաձայնել էր նկարահանվել «Կապիկների մոլորակը» ռիմեյքում։ Հետաքրքիր է, որ այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին ապրում էր Լոս Անջելեսում՝ «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակ Հելեն Ֆիլդինգի հետ նույն փողոցում։ Հելենան և Հելենը հանդիպում են, ընկերանում և մինչ օրս պահպանում են ընկերական հարաբերությունները։

Էմիլի Ուոթսոն

Երբ Էմիլի Ուոթսոնին հրավիրեցին Բրիջիթի դերի համար, նա արդեն երկու անգամ նոմինացվել էր Օսկարի համար:

Արդյունքում դերասանուհին որոշում է, որ դերը ոչ այնքան «կոռեկտ» է իր համար:

Քեյթ Ուինսլեթ

Դերասանուհին արդեն կայացած կինոաստղ էր, երբ սկսվեցին «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի աշխատանքները:

Ռեժիսորը նրան համարում էր հաղթական տարբերակ: Սակայն ավելի ուշ նա ինքը խոստովանել է, որ 25-ամյա Ուինսլեթը չափազանց երիտասարդ է Բրիջիթի դերի համար:

Թոնի Քոլեթ

Ավստրալացի դերասանուհին իր կարիերան սկսել է կատակերգական դերով՝ կատարելով իր դեբյուտը «Մյուրիելի հարսանիքը» զվարճալի ֆիլմում: Նա, իհարկե, համարվում էր գլխավոր դերի գլխավոր հավակնորդներից մեկը։

Այնուամենայնիվ, Թոնին նախընտրեց թատերական բեմը: Ավելի ուշ նա ասել է. «Ես չկարողացա ընդունել Բրիջիթին խաղալու առաջարկը, ուստի սկսեցի աշխատել Բրոդվեյում»:

Ռեյչլ Վայս

Ռեժիսոր Շերոն Մագուայրը հիացած էր Վայսով, սակայն հետագայում մտափոխվել է. դերասանուհուն մերժել են «չափազանց գեղեցիկ» ձևակերպմամբ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս