Եվրոպայում ԱԷԿ-երի աշխատանքը կդադարեցվի տապի պատճառով. «Մետեո» կենտրոն
Եվրոպայում ատոմային էլեկտրայանների աշխատանքն ընդհատման սպառնալիքի տակ կհայտնվի անոմալ տապի նոր ալիքի պատճառով: Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է եղանակի կանխատեսման «Մետեո» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շուվալովը:
«Սկսած օգոստոսի 10-ից՝ Լոնդոնում, Փարիզում խելահեղ շոգ է լինելու. ցերեկը՝ 30-35 աստիճան ջերմություն, Ֆրանսիայի հարավում՝ մինչեւ 38 աստիճան: Տապն այստեղ կպահպանվի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը: Սա արդեն տապի չորրորդ կամ հինգերորդ ալիքն է ամառվա սկզբից ի վեր: ԱԷԿ-երը սպառնալիքի տակ կհայտնվեն, գետերը կշարունակեն բարակել ու ցամաքել»,-ասել է Շուվալովը:
Նրա խոսքով՝ Եվրոպայից տապի ալիքը Ռուսաստանին չի սպառնում: «Այն, ինչպես անցյալ անգամ, կընդհատվի Լեհաստանում եւ կնահանջի Բալկաններում»,-պարզաբանել է օդերեւութաբանը:
Ատոմային էլեկտրակայանների աշխատանքը կախված է սառեցման համակարգերից: Նման համակարգերի արդյունավետությունը կտրուկ նվազում է, երբ սաստիկ տաքանում է մթնոլորտային օդը: Նման պայմաններում պետք է թուլացնել կայանների հզորությունը՝ ընդհուպ մինչեւ լիովին դադարեցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: