Զելենսկին, Երմակը և Կուլեբան տեսակապով զրուցել են Բիլ Քլինթոնի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա դիվանատան ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակապով զրույց են վարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի եւ անձնախմբի հետ տեսահանդիպում անցկացրեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի հետ»,- Telegram-ի իր ալիքում գրել է Երմակը։
Նա հավելել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Քլինթոնին «Ուկրանիայի անձնական աջակցության համար» նրանից եւ Հիլարի Քլինթոնից, ինչպես նաեւ քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի շուրջն ստեղծված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: