Բաժիններ՝

Ինչպես արագ և անվտանգ նիհարել․ մասնագետների խորհուրդներ

Eat This, Not That-ին տված հարցազրույցում դիետոլոգները թվարկել են անվտանգ նիհարելու այն մեթոդները, որոնց կիրառման դեպքում նույնիսկ հարսանիքից ընդամենը մեկ ամիս առաջ կարող եք քաշ կորցնել։

Սննդաբան Նիկոլ Սուինգլը խորհուրդ է տվել ավելի շատ բանջարեղեն ուտել և դրանք ավելացնել յուրաքանչյուր ճաշատեսակի մեջ:

Նա նշել է, որ բանջարեղենը պարունակում է բջջանյութ, որն օգնում է ավելի երկար պահել հագեցվածության զգացումը։ Միաժամանակ նա առաջարկել է սրճարաններում և ռեստորաններում հրաժարվել լրացուցիչ խորտիկներից, որոնց ընթացքում առանց նկատելու ավելի շատ կալորիաեր ենք ուտում:

Սննդաբան Ժանետ Քիմսալն էլ խորհուրդ է տվել վերանայել սննդակարգը և համոզվել, որ այն պարունակում է բավարար քանակությամբ սպիտակուց:

Նա նաև հորդորել է հարսանիքից առաջ բացառել դիետիկ և ոչ դիետիկ գազավորված ըմպելիքները, քանի որ դրանք նույնպես շատ շաքար ունեն։

Սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել կամ սահմանափակել հացը և հացամթերքները, թխվածքներն ու թխվածքաբլիթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս