Թխած հաց՝ պանրով և սխտորային միջուկով
Բաղադրիչներ
1. Բատոն հաց – 1 հատ
2. Պանիր – 100 գ
3. Կարագ – 100 գ
4. Սխտոր – 3 պճեղ
5. մաղադանոս – 1 փունջ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը, ճզմած սխտորը, կտրատած մաղադանոսը և պանր քերած պանիրը խառնել:
2. Հացի վրա կտրվածքներ անել և դրանց արանքներում տարածել ստացված սոուսը:
3. Հացը փաթաթել փայլաթիթեղով և թխել 15 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև հանել փայլաթիթեղը և թխել ևս 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը