Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում նորացնել շուրջ 770 դիտահորի կափարիչ: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին:
«Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը:
Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։
Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին»,-ասված է հաղորդագրությունում: