1 օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենք կրելու՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, հողը փչացնելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորություններով կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնասպանության հասցնելու, սեռական բնույթի գործողություններին հարկադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: