Լենա Նանուշյանը Քվեբեկի հայ բժիշկների ասոցիացիայի անդամների հետ քննարկել է կանադական փորձի ուսումնասիրության շուրջ համագործակցության հնարավորությունները

Աշխատանքային այցով Մոնրեալում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Քվեբեկի հայ բժիշկների ասոցիացիայի անդամներ Ռիտա Կույումջյանի, Ժիրայր Կույումջյանի և Բելինդա Յակուբյան Կոստանյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից:

Քննարկման հիմնական թեման հանդիսացել է հայ բժիշկների նախաձեռնած «Հետտրավմատիկ աճի» ծրագրի իրականացումը Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինվորների, նրանց ընտանիքի անդամների և հասարակության ավելի լայն շերտերի շրջանում։

Քննարկվել են նաև մի շարք ոլորտներում կանադական փորձի ուսումնասիրության և կիրառման շուրջ համագործակցության հնարավորությունները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս