Բաժիններ՝

Ամուսինը կնոջ ներկայությամբ նռնակը նետել էր մոտիկ առանձնատան բակ, որտեղ էլ այն պայթել էր

2020 թվականի դեկտեմբերի 19-ին նռնակ էր պայթել Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում, ինչի հետևանքով վնասվել էր երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, մարդ չէր տուժել:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին միջոցառումներ, սակայն պարզել, թե ով և ինչ նպատակով էր պայթեցրել նռնակը, չէր հաջողվել:

Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացնելիս պարզվել է հետևյալը: Բաբաջանյան փողոցի տներից մեկում ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 34-ամյա ամուսինը սպառնացել էր պայթեցնել իրենց և երեխային ու քաշել էր նռնակի օղակը: Հետո, կնոջ ներկայությամբ, նռնակը նետել էր մոտիկ առանձնատան բակ, որտեղ էլ այն պայթել էր՝ վնասելով մեքենաները:

Սևանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 34-ամյա տղամարդը մեղայականով եկել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս