«Դա քաղաքական հետապնդումների ճիզվիտական ձևն է»․ Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է համարում գործող իշխանությունների համար: Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ այս իշխանության ցինիզմն անցել է բոլոր սահմանները:
«Ինչպես ժամանակին ասել է ՌԴ ՄԻՊ Լուկինը՝ իշխանությունների իրավական ցինիզմը ժողովրդի մեջ իրավունքի հանդեպ ծնում է մերժողական վերաբերմունք:
Մեր քայլերը կատարելիս, որոշումները կայացնելիս մենք պետք է հիշենք, որ Արմեն Գրիգորյանի մահը տեղի է ունեցել հանուն ՀՀ անկախության, միջազգային սուբյեկտայնության և հայության շարունակելիության համար»,- այսօր ասուլիսի ընթացքում նշեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով առհասարակ քաղաքական բանտարկյալների թեմային՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդումների ճիզվիտական ձևն է:
«Այսինքն՝ չեն դատապարտում մահապատժի, կամ ցմահ, այլ նրանց հասցնում են մահվան կամ առողջությանը ծանր վնասի:
Հայաստանում դարեր շարունակ չի եղել ինկվիզիցիա. այս իշխանությունները ցույց են տալիս՝ ինչպես կարող էր Հայաստանում ժամանակին լինել ինկվիզիցիան:
Սրանք քաղաքական այնպիսի հետապնդումների օրինակներ են, որոնց նմանը չենք ունեցել. խոսքն այն մասին չէ, որ նախկինում չենք ունեցել պատվիրված դատավճիռներ և այլն, խոսքը հիմքերի մասին է՝ ովքեր ժամանակին պայքարել են Արցախի անկախության համար, կամ այսօր պայքարում են Հայաստանի՝ ուղղակի շարունակելիության համար. սրանք են հիմքը: Մենք այսպիսի հիմքեր չենք ունեցել»,- պարզաբանեց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում