Արտագաղթը Սերժ Սարգսյանին չի մտահոգում. մամուլ
«Ամեն կիրակի՝ կեսօրից հետո, Երևանի Կայարանամերձ hրապարակում բավական դաժան տեսարան է բացվում. տասնյակ ընտանիքներ հավաքվում են այնտեղ՝ Ռուսաստանի Դաշնություն գնալու համար։ Այս կիրակի ՌԴ մեկնեցին հերթական ուղևորները՝ հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ։ «Ժողովուրդի» հետ զրույցում նրանցից ոմանք ասում էին, թե մեկնում են արտագնա աշխատանքի՝ տարվա 9-10 ամիսներն անցկացնելով օտարության մեջ։ Իսկ շատերն իրենց ընտանիքով մեկնում էին հիմնական բնակություն հաստատելու։
Այս պատկերը, սակայն, չի անհանգստացնում իշխանություններին, ավելին, Սերժ Սարգսյանը երեկ՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, նույնիսկ փորձել է իր վրայից գցել մեղքը՝ բնակիչներից մեկի դժգոհությանն ի պատասխան ասելով. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են։ Դրա համար է՛լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝գնային… թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: