Տեղի է ունեցել պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հունվարի 29-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13304132, AMGT26307130 և AMGT3929A131թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Տեղաբաշխման ենթակա AMGT13304132 պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 550 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 550 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 491 773 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3199 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26307130 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 675 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 675 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 321 612 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3979 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3929A131 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 020 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 020 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 464 756 004 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր: