Ուկրաինան խնդրել է Թուրքիային կալանել ռուսական դրոշի տակ գտնվող հացահատիկով բեռնված նավը

Կիևը Անկարային խնդրել է կալանել Թուրքիա մեկնող Բերդյանսկից ուկրաինական հացահատիկ տեղափոխող Ռուսաստանի դրոշով նավը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով՝ Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությանը։

«Ուկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը, որը տեղափոխում էր ուկրաինական հացահատիկ, որն արտահանվում էր Բերդյանսկ նավահանգստից»,-հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնյան, հղում անելով երկրի ծովային վարչակազմից ստացված տեղեկատվությանը, հայտնել է, որ նավի վրա Բերդյանսկից մոտ 4,5 հազար տոննա հացահատիկ է եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031