Նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, ով, արդեն 5 ամիս է, ԳՇ պետ չի նշանակել. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդդիմության հանրահավաքին հերթական անգամ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է կեղծ խաղաղության օրակարգով, մարդկանց դռնեդուռ ընկած համոզել է, որ ինքը խաղաղություն է բերելու, և նրանց որդիները չեն գնալու պատերազմի:

«Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է»,-շեշտել է Աբրահամյանը՝ նշելով, որ նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, ով, արդեն 5 ամիս է, ԳՇ պետ չի նշանակել: Այսինքն, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում գլխավոր գործող կառույցի ղեկավար մինչև հիմա չի նշանակվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս