Բաժիններ՝

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ՌԴ-ում չեղարկել է բոլոր COVID-սահմանափակումները

Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին հանվում են ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները, մասնավորապես, չեղարկվում է դիմակի ռեժիմը: Այդ մասին հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:

«Համաճարակաբանական գործընթացի շարունակվող նվազման ինտենսիվության կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցնում է ավելի վաղ մտցված սահմանափակումները, այդ թվում՝ դիմակի ռեժիմի, ինչպես նաեւ գիշերային ժամերին հասարակական սննդի աշխատանքի եւ մի շարք այլ միջոցառումների արգելքները»,-ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, չեղարկվում է դիմակների պարտադիր կրումը, զանգածային միջոցառումների անցկացման արգելքը եւ հասարակական սննդի վայրերում սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի կողմից: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրադրության վատանալու դեպքում սահմանափակիչ միջոցները կարող են վերականգնել»: Նաեւ պահպանվում են հակահամաճարակային միջոցները հիվանդացած անձանց ժամանակին հայտնաբերելու համար եւ այն միջոցառումները, որոնք ապահովում են համաճարակային գործընթացի մոնիթորինգը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս