Իշխան Սաղաթելյանին իր պաշտոնից հետ կանչելու նախագիծը զեկուցում է Արուսյակ Ջուլհակյանը
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ հարցը խորհրդարանում ներկայացնելիս՝ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը մասնավորապես նշեց.
«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի, ինչպես նաև՝ իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստերին, այնինչ, Իշխան Սաղաթելյանը 2022թ. հունվարի 17-ից առ հունիսի 29-ը ներառյալ, նիստերի՝ թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալները մասնակցում են ԱԺ խորհրդի նիստերին: Նշվածը նշանակում է, որ ԱԺ խորհրդի նիստերին մասնակցությունը ԱԺ նախագահի տեղակալի անմիջական պարտականությունն է: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդը իր ձևավորման պահից՝ 2021 թ. օգոստոս ամսից առ այսօր գումարել է 25 նիստ. ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին»: