Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և Իսպանիայի վարչապետի հանդիպումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Մադրիդում տեղի ունեցող գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործունեության և միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի հետ կապված հարցեր:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են գտնվել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռիզեից պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս