«Պետք է որոշենք՝ Արցախի հարցի լուծման հայեցակարգը, ճանապարհային քարտեզն ինչպես ենք տեսնում». Արցախի նախագահ

Այսօր Արցախի խորհրդարանում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբին, մասնավորապես, թե ինչպե՞ս է գնահատում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխությունը և առհասարակ տեղեկատվություն ունի՞ Մինսկի խմբի կողմից աշխատանքները վերականգնելու վերաբերյալ։

«Ամերիկացի համանախագահի փոփոխության վերաբերյալ լուրն իմացել եմ լրատվադաշտից։ 1-2 ամիս առաջ նախկին ներկայացուցիչը եղել է Հայաստանում, հանդիպել է Արցախի պետնախարարի հետ, որպեսզի տեղեկանան մեր դիրքորոշմանը։

Նշեմ, որ նրանց հետ բոլոր հանդիպումներին հիմնական թեզը՝ մեր գնահատականը ռուս խաղաղապահների, ՌԴ դերակատարությանը ԼՂՀ խնդրի և ընդհանուր առմամբ․․․ Մենք այստեղ կրկին խնդիր ունենք, իհարկե, ես չեմ ուզում ասել, թե ճիշտը ո՞րն է, որովհետև ես իրավունք չունեմ, պետք է կրկին քննարկենք ու որոշում կայացնենք։ Կա լրացուցիչ ինֆորմացիա, որը ես ամեն օր ստանում եմ տարբեր տեղերից, նախկինից։ Մենք պետք է որոշենք՝ Արցախի հարցի լուծման հայեցակարգը, ճանապարհային քարտեզն ինչպես ենք տեսնում, մեր համագործակցությունները՝ բաց և փակ, տարբեր երկրների հետ։ Այս ամենի վերաբերյալ կուզեմ, որ առանձին քննարկում ունենանք»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է գազատարի, էլեկտրաէներգիայի գծերի և այլ կապերի անվտանգության վերաբերյալ  հարցերին, Արցախի նախագահն ասաց, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ֆորսմաժորային իրավիճակներում բնակչությունը խնդրի առջև չկանգնի։

«Այս պահին Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվում է խոշոր հիդրոէլեկտրակայան։ Այն կառուցելուց հետո կլուծվի Արցախի էներգետիկ խնդիրը, կանոնակարգելու է նաև ռեժիմը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս